Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակում ոստիկանական ուժերի հսկողությունը ուժեղացված է (տեսանյութ)

Քաղաքականություն
policec

Քիչ անց Ազատության հրապարակում կմեկնարկի «Լուսավորության» հանրահավաքը, որտեղ կքննարկվի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի հաջորդ քայլերը։ Այս պահին Ազատության հրապարակն այնքան էլ մարդաշատ չէ։ Ազատության հրապարակի շրջակա տարածքներում տեղակայված են ոստիկանական ուժեր, որոնք մի քանի անգամ գերազանցում են հավաքված մարդկանց թվին։ «Ա1+»-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ խնդրի լուծումը պետք է լինի ռեժիմի հեռացմամբ։ Թեպետ գործընթացը քարացավ, բայց երկրորդ շնչառություն տալու հնարավորություն կա. «Միայն քաղաքականացմամբ ու քաղաքական օրակարգ ստեղծելով առաջ կգնանք, հակառակ դեպքում կկորցնենք այս ամենը։ Ցավոք կազմակերպիչները խուսափեցին քաղաքական օրակարգ ձեւավորելուց»,-ասաց Վարուժան Ավետիսյանը։ Քիչ անց կսկսվի հանրահավաքը։ Protest action against electricity price increase took place on Freedom Square Protest action against electricity price increase took place on Freedom Square Protest action against electricity price increase took place on Freedom Square