A
A
Վարչապետը առաջարկում է տրակտորները նվիրել գյուղացիներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց 28 տրակտորները, որոնց հարցը քննարկվում էր Կառավարության այսօրվա նիստում, նվիրել գյուղացիներին. «Տասնհինգ տարի օգտագործում են հետո պետք է վերցնենք դնենք աճուրդի, դա ի՞նչ է նշանակում»։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ 2001 թ դրամաշնորհով 58 տեխնիկա վարձակալությամբ տրվել է գյուղացիական տնտեսություններին՝ 10 տարի ժամկետից հետո ձեռքբերման հնարավորությամբ։ 30-ը ձեռք են բերել գյուղացիները, իսկ 28-ը ցանկանում են աճուրդով վաճառել։ «Հիմա 15 տարի է անցել, ի՞նչ եք անելու»,- հարցրեց վարչապետը, իսկ նախարարն արձագանքեց, որ 2011 թ-ին այդ հարցը բարձրացվել է, որ մեկ տրակտորը 400,000 դրամով վաճառվի իրենց, իսկ եթե չեն ցանկանում գնել, դա դրվի աճուրդի։ Հարցի քննարկումը հետաձգվեց։