A
A
Արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղական համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Նախկին ղեկավար Վաղինակ Բաղդասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել էին, քանի որ մայիսի 19-ին նա մահացել է։ Վաղինակ Բաղդասարյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2012 թ սեպտեմբերի 9-ին կայացած ընտրության արդյունքում։ Որոշման նախագիծը ներկայացնելու է Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը։ Ընտրության անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 1,124.2, իսկ ոստիկանությանը՝ 4,5 հազար դրամ։