Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության մեքենայի մեջ բռնություն է եղել. տուժել է նաեւ Դավիթ Սանասարյանը

Քաղաքականություն
elektra8

Այս պահին «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն արդեն դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ու գտնվում է իր բնակարանում։ Իր հետ կապ հաստատել չհաջողվեց։ Այս մասին մեզ հայտնեց Ստեփան Սաֆարյանը։ Նա «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ Դավիթը, չնայած տանն է, բայց նրա ինքնազգացողությունը լավ համարել սխալ կլինի. «Սակայն բժիշկները նրան ասել են, որ մտահոգիչ բան չկա»,- ավելացրեց նա։ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ բացի Դավիթ Սանասարյանից, հանդիպել է եւս մի քանի բերման ենթարկվածների, որոնք միաբերան պատմել են, թե իրենց հանդեպ բռնություն է գործադրվել. «Ոստիկանության մեքենայի մեջ է բռնություն եղել, Դավիթի գլուխը դիպել էր ինչ-որ երկաթե ձողի։ Նրանք պատմում էին նաեւ, որ իրենց փորձել են խեղդել»։ Հիշեցնենք, որ այսօր կեսօրին նա, ի թիվս այլոց, բերման էր ենթարկվել Բաղրամյան պողոտայից, երբ ոստիկանները վերականգնում էին պողոտայի երթեւեկությունը։ Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքում հանդես եկավ գրառումով. «Ժողովուրդ ջան ես լավ եմ... Եկել եմ շորերս փոխելու և 19.00-ին լինելու եմ Ազատության հրապարակում... Իշխանությունները սկսեցին շախմատային մի պարտիա, որտեղ խաղադրույք են արել իրենց ողջ քաղքական ռեսուրսը, քաղաքացիները խաղադրույք են արել իրենց կամքը, վստահությունը, սերը Հայաստանի հանդեպ, անվախությունն ու անկոտրում նվիրումը..

Մեր շարժումն անկասելի է...»։