Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչական վարույթ՝ միայն Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
poli1

Քիչ առաջ ազատ արձակվեց ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը. նրա տեղեկացմամբ՝ իր նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության պահանջներին չենթարկվելը։ «Ա1+»-ի հարցին, թե ինչու միայն իր նկատմամբ վարույթ հարուցվեց, Կիվիրյանը պատասխանեց. «Այդ հարցին պետք է հենց ոստիկանությունը պատասխանի, սակայն ես գտնում եմ, որ սրանք փորձել են սահմանափակել ակցիաներին մասնակցելու իմ ազատ իրավունքը, 10 հատ վարչական վարույթ ունեմ, թող սա էլ 11-րդը լինի»։ Նշենք նաեւ, որ Կիվիրյանի նկատմամբ եւս ոստիկանական մեքենայում բռնություն է գործադրվել. նա ցույց է տվել ձեռքի կապտուկները։