«Տեսա խուժաններ չկան, միացա» (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում ոչ բոլոր քաղաքացիներն են, որ հավաքների մասնակցության փորձ ունեն։ «Մեքենայով անցնում էի, կայանելու տեղ չկար, քիչ հեռու տարածքում կանգնեցի ու իջա ժողովրդի հետ շփվելու։ Տեսա, որ հասուն, ակտիվ, խելացի ու լավ ժողովուրդ, երիտասարդություն է հավաքված, ու որ խուժաններ չկան, սադրիչներին հեռացնում են, որոշեցի մնալ»,- նշում է մասնակից երիտասարդներից մեկը։ Մասնակիցներից շատերը աշխատանքի չեն գնում, հետաձգում են կարևոր գործերը այստեղ լինելու համար։ Առավել առաջնային են համարում արժեքների համար ընթացող պայքարը։ Պայքարող քաղաքացիներին չի վախեցնում, անգամ Բաղրամյան պողոտայից իրենց հեռացնելուն ուղղված փորձերը։ «Մեր վերջին թույլ օղակը մեր ծնողներն են, նրանց հոգեբանության վրա ազդելու համար թատերական ներկայացում են սարքում, որ իրենք իրենց երեխաներին հետ կանչեն տուն, որպեսզի դատարկվի պողոտան»,- համոզված է երիտասարդ աղջիկներից մեկը։ Ավելին՝ տեսանյութով