A
A
Բարձախոսները միացվեցին. կրքերը հանգստացան
Երբ ցուցարարները Բաղրամյան պողոտայում միացրեցին երաժշտությունը, ոստիկանները մտան ժողովրդի շարքերը եւ սկսեցին հրել նրանց։ Ցուցարարները վանկարկեցին «հեռացեք, հեռացեք» այնքան, մինչեւ ոստիկանները հեռացան։ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ բազմության մեջ բազմաթիվ հարբած մարդիկ կան, եւ պահանջեց «սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով» հեռացնել։ Չնայած ոստիկանությունը այդպես էլ թույլ չտվեց օգտվել բարձրախոսից, բայց ցուցարարները միացրեցին այն։ Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը դիմեց բարիկադների առջևի հատվախծում գտնվող ցուցարարներին նշեց. «Նայե՛ք՝ իրանց ոնց են պահում, սրանից հետո չեն լինի զգուշացումներ, այլ կլինեն միանգամից գործողություններ»։