A
A
«Ինչ հրամայել են, այն էլ արել են» (տեսանյութ)
Այսօր Բաղրամյան պողոտա էր եկել նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նա «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ մշտապես ազատ քաղաքացու կողքին է։ Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է, հնարավո՞ր է արտառոց իրավիճակ՝ հարցին՝ ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Ամեն մարդու իր ծննդյան օրը տրված է, որպես տիեզերական պարգեւ, ես չեմ ուզում դա կապել այստեղի իրավիճակի հետ»։ Անդրադառնալով լրագրողների եւ ցուցարարների հանդեպ կիրառված բռնությանը՝ նա նշեց. «Ինչ հրամայել են, այն էլ արել են»։