A
A
Բաղրամյան պողոտայում լարված մթնոլորտ է (տեսանյութ)
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ցուցարարները պատրաստվում էին բարձրախոսներով երաժշտություն միացնել։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ ցուցարարներին՝ ասելով, որ օրենքը թուլ չի տալիս, իրենք իրավունք չունեն միացնել։ Ինչին ի պատասխան ցուցարարները բացականչեցին, որ միեւնույն է՝ միացնելու են ու անջատելու միայն 23.00-ից հետո։ Զայրացած ցուցարարները բղավում էին. «Գնացեք Լիսկայի տղային բռնեք», « Բա ո՞ւր էիք դուք, երբ մեր երեխաներին էին ծեծում, էդ ժամանակ գայիք օրենք ցիտեիք»։ Բաղրամյան պողոտայում լարված մթնոլորտ է։