Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ վճռով Ադրբեջանի դեմ հաղթանակ են գրանցել

Քաղաքականություն
media-kentron

10 տարի առաջ ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացրած Մինաս Սարգսյանը երազում էր վերադառնալ եւ ապրել Գյուլիստանում։ Այսօր հայտարարել է նրա որդին՝ Վլադիմիր Սարգսյանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 16-ին բավարարել է Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի եւ այլոց հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետեւանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը եւ փոխհատուցում ստանալ: Մինաս Սարգսյանի որդին հույս ունի, որ ՄԻԵԴ վճիռը կնպաստի Ղարաբաղյան հարցի կարգավորմանը եւ կարեւորը համարում է այն, որ Ադրբեջանի դեմ հաղթանակ են գրանցել։ «Այսօր մի հոդված կարդացի, որ Ադրբեջանի նախագահը գոհ չէ Սարգսյաններից»,- «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց նա։ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ՄԻԵԴ որոշումը համարում է նախադեպային։ «Այն ստանալուց հետո պարտադիր չէ, որ բոլոր փախստականները դիմեն ՄԻԵԴ: Հարցը կարող են լուծել նաեւ ներպետական ատյաններում»։ Նրա խոսքերով՝ մոտ 600 –ից ավելի դիմումներ ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանից, իսկ Ադրբեջանից մոտ 400։