Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոմունիզմը լավ էր. ամուսիններն իրենց կնոջ մոտ էին, կինը՝ երեխաների» (տեսանյութ)

Քաղաքականություն
tachat-sargsyan

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը վերականգնում է իր շրջանային կոմիտեները։ Արդեն գործում են Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի եւ Վարդենիսի շրջանային կոմիտեները; ՀԿԿ առաջին քարտուղարը իրենց ուղղված հարցերից հասկացել է, որ դրա պահանջարկը կա։ «Որտե՞ղ եք, ինչի՞ համար եք ուշացել, կոմունիստները 70 տարի ղեկավարում էին` ամեն ինչ լավ էր. ամուսինները իրենց կնոջ մոտ էին, կինը՝ երեխաների»,- «Ա1+»-ին ասաց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը ՀԿԿ-ն , սակայն, գրասենյակներ կբացի հանրապետության ոչ բոլոր բնակավայրերում։ Ֆինանսներ չկան։ «Մենք չենք ֆինանսավորվում, մենք ԱԺ-ում չունենք խմբակցություն, որ ֆինանսավորվենք»,- ասաց Տաճատ Սարգսյանը Ավելի քան 20 հազար անդամ ունեցող Կոմունիստական կուսակցությունը նույնիսկ իր սեփական տարածքը չունի։ «Այս շենքը, որ տեսնում եք, վարձով է, այն դեպքում երբ ԽՄ տարիներին հսկայական շենքեր կա կառուցված կոմունիստների հավաքված գումարներով»։ Առայժմ կոմունիստական կուսակցությունը կարողանում է գոյատեւել միայն անդամավճարների շնորհիվ։ Բայց կոմունիստները դեռ հույսը չեն կորցնում, որ մի օր կրկին իշխանության են գալու։