Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանը անդրադարձել է ՀԷՑ-ի աուդիտին. panorama

Քաղաքականություն
6707c36695871747ba17ec60e652d78d

ՀԷՑ-ի աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս, հայտնել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխության կամ ընկերությունն ազգայնացնելու տարբերակները կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը չի բացառել, բայց շեշտել է, որ կարևոր սկզբունք կա . պետությունը չպետք է անձամբ կառավարի այդ ընկերությունները: Դավիթ Հարությունյանը շեշտել է նաև, որ էլ. էներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքողները երկու պահանջ և հարցադրում են բարձրացնում . դեմ ենք թանկացմանը և որքանով է արդարացված թանկացումը, արդյոք մենք վճարելո՞ւ ենք չարաշահումների դիմաց: Վերջին հարցադրումն, ըստ նախարարի, ավելի լուրջ է ձևակերպված: «Ես ամբողջովին կիսում եմ վերջին տեսակետը: Բացարձակապես չեմ կարող համաձայնվել առաջին տեսակետի հետ: Եթե ինչ-ինչ պատճառներով դոլար-դրամ հարաբերակցությունը փոխվեց, և գազը, որը Հայաստանին վաճառվում է դոլարով, թանկացավ՝ դրամային առումով, ապա անխուսափելի է, որ հոսանքը, որն արտադրվում է գազի հիման վրա, թանկանալու է: Այլ խնդիր է՝ որքանով է ճշգրիտ հաշվարկված այս ավելացումը և որքանով է վստահելի իշխանության այն պնդումը, որ այդ ամենի մեջ հաշվարկված չեն չարաշահումները, վատ կառավարումը և այլն: Ես ամբողջովին դրանում համոզված եմ, բայց դրանում պետք է համոզվի նաև հասարակությունը»,- նշել է Դ. Հարությունյանը՝ ավելացնելով, որ խորհրդատվություն իրականացնող ընկերության առաքելությունը հենց դա պետք է լինի: Մանրամասներն այստեղ