A
A
Մարուքյանը միակ ելքը բանակցությունն է համարում
Ելքը բանակցություններն են,- ասում է պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով գտնվում է Բաղրամյան պողոտայում: Թեեւ դժվար է ասել, թե ում հետ պետք է բանակցել, քանի որ առաջնորդներ արդեն չկան։ Այս պահին դժվար է անգամ ասել, որոնք են պահանջները։ Ըստ նրա՝ եթե ոստիկանությունը ուժ կիրառի, բազմությունը կավելանա։ «Ես ինքս գտնում եմ, որ պետք է աուդիտի մասնակցել, քանի որ այն կարող է սակագնի վրա ազդել»,- ասում է պատգամավորը։ Բայց, ըստ նրա, կա վստահության խնդիր. հանրությունը արդեն չի վստահում, որ կարող է ինչ-որ բան փոխվել։ Իրավիճակը նա գնահատում է հանդարտ։ Նրա կարծիքով՝ դրան նպաստել է այն, որ ոստիկանությունը իր ուժերը փոքր-ինչ հեռացրել է։