A
A
ՀՀ հիմնը՝ Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում՝ ելույթներ
Բաղրամյան պողոտայում լարվածությունը պահպանվում է։ Սպասողական վիճակ է։ Ոստիկանական կուտակումներին զուգահեռ ավելացել է նաեւ քաղաքացիների թիվը։ Ոստիկաններ են նկատվել նաեւ քաղաքացիական մեքենաներում՝ Սայաթ -Նովա փողոցում։ Այս պահին Բաղրամյան պողոտայում գտնվողները երգում են ՀՀ հիմնը, ինչպես ամեն օր՝ կեսգիշերին։
Ազատության հրապարակում եւս բազմամարդ է։ Այստեղ եկել են նրանք, ովքեր հետեւեցին «Ոչ թալանին» նախաձեռնության կոչին, թե այլ ջարդ մեզ պետք չէ։ Նրանք մտածում են գնալ եւ համոզել Բաղրամյան պողոտայում գտնվողներին՝ գալ Ազատության հրապարակ։ Նրանք , սակայն, վստահ չեն, որ իրենց կլսեն։
