Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ղազինյանն իր ուսանողներին կոչ է անում գնալ Ազատության հրապարակ

Քաղաքականություն
4bc89bf4d645e39fbafc1d41bfa5d84a

Կոչ եմ անում ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի այն բոլոր ուսանողներին ու շրջանավարտներին, ովքեր վերջին օրերին ակտիվ մասնակցում էին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքին, անհապաղ, կազմակերպված գնալ Ազատության հրապարակ. ֆեյսբուքում իր ուսանողներին է դիմում իրավագետ Արթուր Ղազինյանը. <Համոզեք ձեր բոլոր ընկերներին և ծանոթներին չտրվել էմոցիաներին, չգնալ բախման ոստիկանության հետ։ Չեմ կասկածում ձեր գաղափարական նվիրվածությանն ու ազնիվ նպատակներին, բայց Բաղրամյան պողոտայում հիմա մնալը ավելի կխանգարի ձեր նպատակների ու գաղափարների իրագործմանը։ Աստված ձեզ և մեզ պահապան . . .>: