A
A
«Դուք դեռ չգիտեք՝ ինչ է ուժ կիրառելը». Վլադիմիր Գասպարյան
Րոպեներ առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում կարծիք հայտնեց, որ տրամաբանությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո պողոտան պետք է ազատվի։ Ժողովուրդը, սակայն, գոռում է՝ «Չեղարկում»՝ պահանջում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման չեղարկում։ Իսկ ինչ կանեք, եթե այսօր էլ ժողովուրդը չլքի պողոտան. Վլադիմիր Գասպարյանը նշում է, որ բացատրական աշխատանքներ պետք է տարվեն։ Նա նաեւ լրագրողների մոտ ասաց. «Դուք դեռ չգիտեք՝ ինչ է ուժ կիրառելը, մենք այդ օրը (հունիսի 23-ին-խմբ) ուժ չենք կիրառել»։ Ինչո՞ւ է լրացուցիչ տեխնիկա հանվում. Վլադիմիր Գասպարյանի պատասխանն է՝ «Լավ եմ անում, դուրս գալիսա»։ Ըստ Վլադիմիր Գասպարյանի, Սերժ Սարգսյանի հայտարարության հարցում կազմակերպվող ակցիաները դեր չեն խաղացել։