Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկասկած այս շարժումը հասնելու է հաջողության. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan1

Անկասկած այս շարժումը հասնելու է հաջողության, ոչ մի կասկած չկա. հայտարարում է «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։ Նա այս պահին Բաղրամյան պողոտայում է. «Մենք արդեն հասել ենք այնպիսի եզրագծի, որ մեր ժողովուրդը պարտադրում է իր կամքը իշխանություններին, այս պայքարում ես ձախողման որեւէ նշույլ չեմ տեսնում, բայց սրան պիտի հաջորդի քայլ՝ ռեժիմից ձերբազատում։ Ակցիայի մասնակիցների պնդումները, թե շարժումը զուտ սոցիալական է՝ Ժիրայր Սեֆիլյանը համարում է մարտավարական քայլ. «Ես կասկած չունեմ, որ ժողովուրդը հաջողության է հասնելու, որոշ ժամանակ առաջ ոչ ոք չէր հավատա, որ օրինակ՝ Բաղրամյան պողոտան կարող էր օրերով փակված մնալ։ Ուրեմն մյուս քայլերին էլ ենք հասնելու»։