Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոտ 1000 ֆունտ սթեռլինգ՝ Հայաստան այցի համար

Սպորտ
sport2

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլում «Ալաշկերտի» մրցակից «Սեն Ջոնսոնը» առաջիկա երեւանյան խաղին հանգիստ պատրաստվելու համար հանդիպումից երկու օր առաջ արդեն կժամանի Հայաստան: Շոտլանդական ակումբը չարտերային թռիչք է պատվիրել՝ Էդինբուրգ-Բերգամո-Երեւան ուղով: «Սեն Ջոնսոնին» Հայաստանում կուղեկցեն թիմի ամենահավատարիմ երկրպագուները: Վերջիններն այդ ճանապարհորդության համար կվճարեն 950-984 ֆունտ սթեռլինգ: Հանդիպման ավարտից հետո «Ալաշկերտի» մրցակիցը նույն չարտերով կվերադառնա հայրենիք: Նշենք, որ «Ալաշկերտ» - «Սեն Ջոնսոն» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին, «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին: Տոմղերի վաճառքի մասին առայժմ տեղեկություն չկա: