A
A
«Ոչ թալանին»-ը թարմացրել է պահանջները
«Ոչ թալանին» նախաձեռնությունը ներկայացրել է իր նոր պահանջները 1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը: 2. Վերանայել անցած տարվա սակագինը՝ նվազեցման նպատակով: 3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 22-ին, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին: