Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկաններին ինչ-որ մարդիկ են սադրել, երեւի գործակալներ. Արա Գեւորգյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
49SjMA5pxHw

Ոստիկաններին ինչ-որ մարդիկ են սադրել, որ հարձակվեն ցուցարարների վրա. համոզված է կոմպոզիտոր Արա Գեւորգյանը. «Երեւի ամերիկյան, կամ ադրբեջանական կամ թուրքական գործակալներ»։ Այս գիշեր ինքը եկել էր դառնալու կենդանի պատ, որպեսզի գործակալները երկրորդ անգամ գործի չանցնեն. «Ես խնդրեցի մեր ոստիկաններին, որ համբերություն ցուցաբերեն»։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանն արդեն կենդանի պատի երկօրյա փորձ ունի։ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանին «կենդանի պատ» արտահայտությունը, պարզվեց, դուր չի գալիս: Պատգամավորը վստահ է, որ ցուցարարների վրա հարձակման հող նախապատրաստողները եղել են ոստիկաններ։ Կենդանի պատը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ընդհանրապես չի կաշկանդել ցուցարարների վրա հարձակվելու համար, նրանք կարծես թե պարծեցել են: Ավելին՝ տեսանյութով