Ինչպես է Հայաստանը ընկալվում Վրաստանում
Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ զբաղեցրել են, զբաղեցնում են և կզբաղեցնեն իրենց պատշաճ տեղը՝ առնվազն աշխարհագրական հարևանության, պատմական երկկողմ հարաբերությունների եւ ընդհանուր Հարավային Կովկասում խնդիրների հիման վրա: «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասել է վրաց անկախ փորձագետ Զաալ Անջափարիձեն։ Ըստ նրա՝ այն փաստը, որ Վրաստանում ապրում են մեծ թվով հայեր, կանխորոշում է այդ հարաբերություններին կարևորությունը: «Ինչ վերաբերվում է ռազմավարական գործընկերությանը, պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ: Հայաստանւ, հավանաբար, Ռուսաստանի միակ ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում , անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, իսկ Վրաստանը՝ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, և դա ամրագրված է ռազմավարական գործընկերության մասին խարտիայում: Վրաստանը ձգտում է դեպի Եվրոատլանտյան կառույցներ, մինչդեռ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը:Վերոնշյալի հիման վրա, դժվար է կանխատեսել, թե որքան հնարավոր է տեսանելի ապագայում, որ Հայաստանը դառնա Վրաստանի ռազմավարական գործընկերը, այդ տերմինի դասական իմաստով: Չնայած որ փոխշահավետ համագործակցությունը ռազմավարական հարցերի շուրջ շատ հնարավոր է, որը, ըստ էության, տեղի է ունենում»,- ասել է Զաալ Անջափարիձեն Այս ինտերնետային մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Դիալոգ» միջազգային մամուլի կենտրոն. միջազգային լուրերի աղբյուրների դիվերսիֆիկացում հայաստանյան մեդիայի համար» ծրագրի շրջանակներում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այս ծրագիրը իրականացվել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ: