Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ արտահայտում են իրենց կամքն ու ցանկությունները». Նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
_ssNMfB6EgU

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիները, որոնք առաջին օրը դիմել են բժշկական կենտրոններ, ստացել են պատշաճ մակարդակով բուժօգնություն եւ նույն օրն իսկ դուրս գրվել հիվանդանոցներից. «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` Կառավարության նիստից հետո: «Ես միշտ ձգտել եմ լինել օրինապաշտ քաղաքացի ու ենթարկվել օրենքներին, այն որոշումներին, որոնք պետությունն իրականացնում է, եւ այդ հատվածում ես չեմ կարող բացառություն կազմել ու չվճարել: Ինչպես լսեցիք` կառավարությունը փոխհատուցելու է այդ սակագնի բարձրացումը»,-նշեց նախարարը: Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող քաղաքացիների քայլին Արմեն Մուրադյանը նորմալ է վերաբերվում. «Օրենքով սահմանված իրավունք է, եւ մարդիկ արտահայտում են իրենց կամքն ու ցանկությունները, սակայն կարծում եմ նաեւ, որ դա չպետք է լինի այլոց իրավունքների հաշվին, այսինքն` ամեն ինչ պետք է լինի արտոնված»: Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, որոնց արդյունքում եղան բազմաթիվ տուժածներ, անգամ լրագրողներ, ապա Առողջապահության նախարարը վստահեցրեց, որ որեւէ ծեծի երբեք կողմնակից չի եղել. «Սակայն միշտ կողմնակից եմ եղել սահմանադրական կարգը ապահովելու բոլոր հնարավոր միջոցներին, իհարկե, օրենքի շրջանակներում»: