Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյան պողոտան փակելը արդյունք չի տալու. վարչապետ

Քաղաքականություն
action3

Կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց մի նախագիծ, ըստ որի՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը համալրվում է եւս 5 ՀԿ-ների 1-ական անդամով։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այս օրինագիծն իրենք քննարկել եւ ընդունել են մինչ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունները։ Ըստ նրա՝ այս նախագիծը հնարավորւթյուն կտա հավաքների ժամանակ ոստիկանների կողմից կատարված խախտումների օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնել։ «Հունիսի 23-ին տեղի ունեցած իրադարձությունները Բաղրամյան պողոտայում, մասնավորապես ոստիկանության կողմից իրականացված քայլերը որոշակի արձագանք են ստացել ինչպես մեր հասարակության, այնպես էլ միջազգային հանրության կողմից։ Այս պահին ընթանում է ծառայողական քննություն՝ պարզելու մեղավորներին։ Բաղրամյան պողոտայի բողոքի ակցիայի կազմակերպիչներին կոչ եմ անում բացել Բաղրամյան պողոտան, դա հակասում է Սահմանադրությանը եւ մեր օրենքներին, վերադառնալ կառուցողական դաշտ, մենք պատրաստ ենք քննարկումների,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ շեշտեց,- այս հավաքի կազմակերպիչների նման քայլը որեւէ արդյունքի չի բերելու»։