Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստները խոստացել են, ոստիկանները պակասել են (տեսանյութ)

Քաղաքականություն
miting

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն այսօր պարզաբանել է, թե ինչու են իրենց հանրահավաքին եւ երթին կտրուկ պակասել ոստիկանների քանակը։ «Մենք Վալերի Օսիպյանին խոստացանք, որ բարիկադներից այն կողմ չենք անցնի։ Մենք այն մարդկանցից չենք, որ Մայդանի գնանք»,- ասաց Վաղինակ Շուշանյանը։ Նա միաժամանակ իշխանություններին հիշեցրեց, որ մարդկանց թիվը գնալով ավելանալու է մինչեւ հարցի վերջնական լուծումը։ Նրա խոսքերով՝ իրենց պահանջը պետք է կատարվի։ Իսկ քաղաքական որեւէ ուժի թույլ չեն տալու բեմ բարձրանալ. «Քանի որ կկորցնենք մեր ռեսուրսը»։ Այսօր Բաղրամյան պողոտայում հնչում են նաեւ «Ազատություն», «Ազատություն» վանկարկումները։ Քաղաքացիներից մեկը՝Տիգրան Մադոյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մեղադրվում է խուլիգանության մեջ։ Հանրահավաքը դեռ չի մեկնարկել։