Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանության ներկայացուցիչները որբերի հաց ուտողներ են» (տեսանյութ)

Քաղաքականություն
bd99825757f8e7367fff1b298f295a98

Հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը համարում է, որ այժմ ճգնաժամեր են առկա բոլոր երկրներում, այս օրերին Հայաստանում տեղի ունեցող դեպքերը ևս այդ կոնտեքստում է դիտում: «Այժմ մենք խոզագայլ վիճակում ենք: Մարդկանց շատ շուտվանից զգուշացնում էին, որ այսպես շարունակել չի կարելի: Մեր երիտասարդներն արդեն հոգնել են այս վիճակից և հիմա դրա դեմ են դուրս եկել»: Այսօր իշխանության ներկայացուցիչները «որբերի հաց ուտողներ են, և սխալ է այն կեցվածքը, որ դրսևորում են կուսակցականները, քաղգործիչները, եկեղեցին: «Այսօր քաղգործիչների մի մասը պոռնիկի կարգավիճակում է, երբ գնում է նախագահի ձեռքն է սեղմում, ու հետո գնում քաղաքացիների կողքը կանգնում: Այսօր Հայաստանում առկա են մի քանի բանդիտական կառույցներ, որոնք պատկանում են օտարներին»,- նշում է Մանուչարյանը: Ըստ նրա՝ այս շարժումները փորձելու են ուղղորդել տարբեր ուժերի, ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ այլ երկրներից. «Այս պարագայում երիտասարդները, ովքեր դուրս են եկել պայքարի, պետք է ճիշտ գործեն: Ճիշտ է նրանք հիմա անփորձ են, սակայն պահի ազդեցությամբ կարող են ճիշտ որոշումներ կայացնել»: Հարցին, արդյո՞ք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները պետք է գնային հանդիպման Սերժ Սարգսյանի հետ, Մանուչարյանը պատասխանեց, թե ինքը չի մտածում, որ Սերժ Սարգսյանը փոխվել է ու որպես օլիգարխիայի ներկայացուցիչ կարող է ժողովրդին օգուտ որոշում կայացնել: