A
A
Օսիպյանն իր ձեռքով գարշահոտ աղբի մեջ քարեր էր որոնում
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ հայտարարեց, որ օպերատիվ տեղեկություն ունի, թե Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցների կողմից բարիկադների վերածված աղբամաններում քարեր կան։ Օսիպյանն իր ձեռքով անձամբ գարշահոտ աղբի մեջ քարեր էր որոնում, սակայն չգտավ։ Նա ասաց, որ մի քանիսը չստուգեցին, բայց ընդհանուր առմամբ քարեր չգտան։ «Ա1+»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ զենք փնտրեք աղբամաններում, պատասխանեց, որ եթե օպերատիվ տեղեկություններ լիենն, իհարկե, կփնտրեն։ Այս պահին Բաղրամյան պողոտայում խաղաղ է, ակցիայի մասնակիցները հավաքվում են, ոստիկանական շղթան թուլացված է, հետեւաբար առաջիկա ժամերին գրոհի նշաններ չեն երեւում։