ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կոչը ՀՀ իշխանություններին
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսն արձագանքել է Երեւանում տեղի ունեցած բախումներին. «Ես խիստ մտահոգված եմ Երևանում այսօր վաղ առավոտյան խաղաղ ցույցի մասնակիցներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից ուժի կիրառման փաստով։ Լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի, նրանց բերման ենթարկելու և նրանց տեսանկարահանող սարքերը վնասելու մասին տեղեկությունները շատ մտահոգիչ են։ Լրատվամիջոցները պետք է կարողանան աշխատել ապահով և ազատ միջավայրում։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին հարգել մարդու իրավունքների վերաբերյալ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես կապված խաղաղ հավաքների ազատության եւ խոսքի ազատության հետ, և ուսումնասիրել իրավապահ մարմինների կողմից հավաքը ցրելու և ցուցարարներին բերման ենթարկելու ընթացքում կատարված բռնություների հնարավոր դեպքերը»