Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միյատովիչը կոչ է անում անհապաղ հետաքննել լրագրողների հետ կապված միջադեպերը

Քաղաքականություն
dunya-miyatovich

Անդրադառնալով այսօր առավոտյան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված ակցիային ու ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ գործողություններին՝ նաեւ լրագրողների հանդեպ, այսօր ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ասել է, որ մշտապես պետք է ապահովել լրագրողների անվտանգությունը։ «Մամուլը իրավունք ունի լուսաբանել հանրային միջոցառումները, և լրագրողները պետք է հնարավորություն ունենան աշխատելու ազատ և ապահով, առանց վախենալու հետապնդումներից և ահաբեկումներից։ Հունիսի 23-ին տարբեր լրատվամիջոցների մի շարք լրագրողներ՝ Ազատություն ռադիոկայան, Hetq.am, Gala TV, Հայկական ժամանակ, News.am, PanArmenian.net, Epress.am, 1in.am, and ArmTimes.com, Երևանում բողոքի ցույցը լուսաբանելիս ենթարկվել են ֆիզիկական հարձակման, նրանց հասցվել են վիրավորանքներ և ոստիկանության կողմից բերման են ենթարկվել։ Որոշ լրագրողների տեսանկարահանող սարքերը վնասվել են ու առգրավվել։ «Ես կոչ եմ անում անհապաղ հետաքննել այդ միջադեպերը և քայլեր ձեռնարկել զսպելու համար իրավապահ մարմինների ներկայացուցիչների գործողությունները  լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ,» ասել է Միյատովիչը։