Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստներն ինքնակամ ներկայացան ոստիկանություն

Քաղաքականություն
police1

Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնին մոտեցան մի խումբ ակտիվիստներ, որոնք երեկ Բաղրամյան պողոտայում մասնակցել են նստացույցին. նրանք նույնպես բերման էին ենթարկվել գիշերը, եւ իրենց խոսքերով` պահվել են մետրոպոլիտենին հարակից ինչ-որ բաժնում։ Քիչ առաջ նրանց ազատ են արձակել եւ հրահանգել գալ Արաբկիրի բաժին՝ բացատրություն տալու։ Նրանք ինքնակամ եկել էին, առանց ոստիկանության ուղեկցության։ Ակտիվիստները պատմեցին, որ երեկ իրենց բռնի կերպով, անմարդկային ձեւով են բերման ենթարկել. «Կարծես մարդահամար անեին, թիվ էին լրացնում, մեկը մյուսին ասում էր՝ այստեղ մի հոգու տեղ կա, բեր։ Ու ձեռքներս սեղմելով լցնում էին ավտոմեքենաների մեջ»։