A
A
ՄԻՊ ներկայացուցիչն այցելել է ոստիկանություն
Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանական բաժանմունքից դուրս եկավ ՄԻՊ արագ արձագանքման վարչության ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանը։ Նա հայտնեց հավաքվածներին, որ ներսում կա մոտ 40 հոգի, որ գրեթե բոլորի հետ հանդիպել է, ներկայացրել նրանց իրավունքները եւ բացատրել, թե ինչպես կարող են իրենց շահերը պաշտպանել։ Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ ներսում ամեն ինչ հանգիստ է, եւ ակտիվիստներն ամենայն հավանականությամբ ազատ կարձակվեն բացատրություն տալուց հետո։ Հարցին, թե արդյո՞ք հարուցվել է քրեական գործ, պատասխանեց, որ իր իմանալով մեկ քրգործ հարուցվել է, սակայն դեռ տուժողներ ի հայտ չեն եկել։ ՄԻՊ ներկայացուցիչը նաեւ հայտնեց, որ իր հետ զրուցած ակտիվիստներից մեծ մասը գործով անցնում են որպես վկաներ։