Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման ենթարկվածների գործը հանձնվել է քննչական կոմիտեին

Քաղաքականություն
GFGFGF1

Այս պահին Արաբկիրի ոստիկանության մոտ են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված ակցիայի արդյունքում  բերման ենթարկվածների հարազատները, ընկերները, որոնք չնայած փորձում են որեւէ տեղեկություն իմանալ, բայց ոստիկանները նրանց ոչինչ չեն ասում, միայն ցուցակներն են ներկայացնում՝ ճշտելու արդյոք իրենց հարազատն այստեղ է։ «Ա1+»-ը փորձեց ճշտել, թե ինչու բաց չեն թողնում բերման ենթարկվածներին, քանի որ 3 ժամն արդեն վաղուց լրացել է. ոստիկանը պատասխանեց, թե գործով զբաղվում է քննչական կոմիտեն, այլ ոչ՝ բաժինը, եւ քննիչները բոլորից բացատրություն ստանալով՝ բաց կթողնեն: Մի քանի հոգի արդեն ազատ է արձակվել։ Այլ տեղեկատվություն չեն տրամադրում։