Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանական բռնություններ Երևանում (ֆոտոշարք) (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
brnut

Երեկ երեկոյից Բաղրամյան պողոտայում նստացույց հայտարարած քաղաքացիների ուղղությամբ ջրաշիթեր արձակելով՝ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը սկսեց հատուկ գործողությունը։ Քաղաքացիական հագուստով ոստիկան հանդիսացող անձինք, կարմիր բերետավորները աննախադեպ բռնությունների ու խոշտանգումների միջոցով բերման ենթարկեցին նստացույցի գրեթե բոլոր մասնակիցներին ու լրագրողներին։ Բռնություն քաղաքացիների նկատմամբ ոստիկանությունը կիրառում էր հատկապես նրանց բերման ենթարկելիս, քաղաքացիներին հարվածում, տապալում էին գետնին, քարշ տալով տանում դեպի ոստիկանական մեքենաներ։ Ագրեսիվ էին հատկապես քաղաքացիական հագուստով, բազուկներին police գրությամբ անձինք։ Մեր կողմից ֆիքսեցինք նաև լրագրողների նկատմամբ ակնհայտ կոպիտ ու բռնի վերաբերմունք, մասնավորապես՝ ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանի,  lragir.am կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ, ոստիկանների կողմից ջարդվել են Պանարմենիան.net-ին պատկանող տեսախցիկը, բերման է ենթարկվել նրա ֆոտոօպերատորը։ Բերման է ենթարկվել նաև Ֆոտոլուրի ֆոտոլրագրողը։ Մինչ հատուկ գործողությունը ոստիկանները մոտեցան «Ազատություն» ռադիոկայանի՝ ուղիղ տեսահեռարձակում իրականացնող խմբին և պահանջելով ազատել միջանցքը՝ քաշքշեցին, տեղահան արեցին ու վնասեցին տեսաուղիղ հեռարձակող տեխնիկան: Բաղրամյան պողոտայից քաղաքացիներին բռնի ու բիրտ մեթոդներով հեռացնելուց հետո, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի գլխավորությամբ իրականացված հատուկ գործուղության արդյունքում ոստիկանները  մեքենաներով ու վահան-ձեռնափայտերով շրջում էին Երևանի փոքր կենտրոնի տարածքով՝ բռնությունների ենթարկելով ու խոշտանգելով «առևանգում» քաղաքացիներին։ Նստացույցի մասնակիցների ու լրագրողների՝ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկվելու մասին հայտնում է «Հետքի» աղբյուրը։ Հայտնի են բերման ենթարկված հետևյալ լրագրողների անունները. «Գալա» հեռուստանընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը, panarmenian.net-ի ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանը, news.am-ի լրագրող Արսեն Սարգսյանը (ում ֆոտոխցիկը ոստիկանները խլել են), «Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանը և Հրանտ Գալստյանը։   Լուսանկարները՝ Ֆոտոլուրի MHM96954 copy MHM96953 copy MHM96955 MHM96956 copy MHM96957 MHM96965 copy MHM96964 MHM96963 MHM96962 copy MHM96961 copy MHM96952 copy MHM96951 MHM96950 copy MHM96949 copy