Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Աբգարյանին եվրոխաղերի մեդալից բաժանում է մեկ քայլ

Սպորտ
a1-boks

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն առայժմ միակն է, որ ճաշակել է հաղթանակի բերկրանքը Բաքվի եվրոպական խաղերում:   Մինչ նրա ռինգ դուրս գալը կաշվե ձոռնոցի մեր մյուս վարպետները իրար հետեւից պարտություն էին կրում եւ դուրս մնում պայքարից: Այսօր առավոտյան անհաջողության մատնվեց 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Նախօրեին արդեն առաջին փուլից պայքարը դադառեցրել էին 49 կգ քաշային Արյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը:   Նարեկ Աբգարյանը, ով հանդես է գալիս 52 կգ քաշային կարգում, իր նորամուտը Բաքվի խաղերում նշեց հունգարացի Նանդոր Ցոկի նկատմամբ տարած դժվարին հաղթանակով՝ 2:1: Նա միանգամից մտավ քառորդ եզրափակիչ եւ նոր հաջողության դեպքում նվազագույնը կնվաճի բրոնզե մեդալ: Այդ փուլում մեր թեթեւքաշային մարզիկը կհանդիպի սլովակցի Վիլիամ Տանկոյի հետ:   Մեր մասնագետները, մասնավորապես Վիկ Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը, Բաքվից մեդալ են ակնկալում նաեւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովից, որը ռինգ կմտնի հունիսի 21-ին: