Աբրահամ Խաշմանյանն անցանկալի մրցակից ունի
«Մենք այս խաղը չէինք նախատեսել, որովհետեւ ընդամենը չորս օր առաջ ենք սկսել նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Սակայն ընդառաջ գնացինք ՙՓյունիկին՚ եւ համաձայնեցինք ստուգողական հանդիպում անցկացնել՚ - այսօր կայացած ՙՓյունիկ՚ - ՙԱլաշկերտ՚ ստուգատեսից հետո ասաց հյուրերի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Այն ավարտվեց փյունիկցիների վստահ հաղթանակով՝ 4:1: Երկու թիմերն էլ այժմ պատրաստվում են եվրոպական գավաթների հանդիպումներին: ՙՄենք այօր մեծ թվով խաղացողների փորձարկեցինք: Թիմում կան ֆուտբոլիստներ, որոնց անձամբ դեռ չեմ ճանաչում: Նախապատրաստական փուլին բնորոշ գործընթաց է: Այժմ ուսհավաք ենք անցկացնում Հանքավանում: Հունիսի 26-ին կանցկացնենք եւս մեկ ստուգողական խաղ: Ամեն ինչ արագացված ծրագրով ենք անում, որպեսզի լիարժեք պատրաստված ներկայանանք Եվրոպայի լիգայի հանդիպումներին» - շարունակեց փորձառու մասնագետը: Աբրահամ Խաշմանյանը բավական կարեւորում է Եվրոպայի լիգայի վիճակահանությունը. ՙՑանկալի կլինի հանդիպել այնպիսի մրցակցի հետ, որի շանսը հավասար կլինի: Իսկ եթե մեզ բաժին հասնի անգլիական ՙՎեսթ Հեմը՚, ապա մեր հնարավորությունը ընդամենը 20 տոկոս կկազմի: Այդ դեպքում դժվար թե որեւէ արդյունքի հասնենք: Համենայնդեպս, համոզված եմ, որ թիմը հոգեբանորեն պատրաստ կլինի ցանկացած մրցակցի հետ մրցակցությանը՚ - եզրակացրեց ալաշկերտցիների գլխավոր մարզիչը: