Ազատության հրապարակում նստացույց է. ուղիղ եթեր (տեսանյութ)
«Ոչ թալանին» նախաձեռնությունը սկսել է նստացույց Ազատության հրապարակում։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները նախատեսել էին երթ անցկացնել, սակայն դրա մեկնարկից մի քանի րոպե առաջ փոխեցին իրենց մտադրությունը։
Համարելով, որ երթերը արդյունք չեն տալիս, բացի այդ, երաշխավորված չէ քաղաքացիների անվտանգությունը, նրանք որոշել են մնալ Ազատության հրապարակում մինչեւ երկուշաբթի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Ըստ դրա՝ էլեկտրաէներեգիայի սակագինը օգոստոսի 1-ից պետք է թանկանա մոտ 7 դրամով։
Ազատության հրապարկում հավաքվածները սպասում են Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի պատասխան քայլին՝ համարելով, որ հենց նրանց միջամտության արդյունքում կկանխվի էլեկտարէներգիայի թանկացումը։
Ակցիայի մասնակիցները գտնում են, որ տանը դժգոհելով՝ հաղաթանակ չի լինում եւ Ազատության հրապարակում մնալով՝ կապացուցեն, որ երկրի տերը իրենք են։
Ի դեպ, քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ ժամանակ առ ժամանակ վիճաբանություն է լինում։ Խոսվում է, թե ոստիկանությունը պատրաստվում է ժամը 23-ից հետո ցրել ներկաներին։
