Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Կասպարովը հանդես կգա «Ալաշկերտ»-ում

Սպորտ
sport-kasparov

Հայաստանի հավաքականի եւ «Միկայի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը նոր մրցաշրջանից հանդես կգա «Ալաշկերտում»: Ինչպես տեղեկացնում է երեւանյան ակումբի պաշտոնական կայքը, փորձառու դարպասապահը ցանկություն է հայտնել հանդես գալու թիմում եւ արդեն պայմանագիր է կնքել: Բացի նրանից «Ալաշկերտը» ձեռք է բերել նաեւ Խորեն Վերանյանին, Արտակ Գրիգորյանին, Գեւորգ Պողոսյանին, Անդրանիկ Ոսկանյանին, Ռաֆայել Ղազարյանին, Գեւորգ Կարապետյանին եւ ուկրաինացի Ալեքսանդր Վոլչկովին: Սակայն միաժամանակ թիմից հեռացել են մեծ թվով խաղացողներ, մասնավորապես` Նարեկ Դավթյանը, Նարեկ Գյոզալյանը, Արման Հովհաննիսյանը, Ստեփան Ղազարյանը, սերբ լեգեոներներ Դուշան Մլադենովիչն ու Դարկո Վուչիչը: Նշենք, որ «Ալաշկերտը» ներկայումս պատրաստվում է իր անդրանիկ եվրոպական մրցելույթներին: