A
A
Արամ Ոսկանյանը գլխավորեց «Բանանցը»
Երևանի «Բանանցը» սկսել է մարզումները: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Նոր մրցաշրջանին թիմի կպատրաստվի նորանշանակ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ: Նա այդ պաշտոնում փոխարինել է սլովակ մասնագետ Ժոլտ Հորնյակին, որի գլխավորությամբ «Բանանցը» անցած տարի առաջին անգամ դարձել է հանրապետության չեմպիոն: Հարկ է նշել, որ անցած մրցաշրջանի ավարտից հետո «Բանանցից» մեծ թվով ֆուտբոլիստներ են հեռացել, մասնավորապես` Նորայր Գրիգորյանը, Գեւորգ Նռանյանը, Ալբերտ Օհանյանը, Սարգիս Բալոյանը, Արամ Լոռեցյանը, Տիգրան Խանջարյանը, լեգեոներներ Լյուբոշ Հանզելը, Տոմաշ Բագին, Ֆիլիպ Տիմովը, Միգել Լոպես Պեդրոն: