Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԷՑ-ի կորուստների մեջ միլիոն հատ Մայբախ կա» (տեսանյութ)

Տնտեսություն
diana-nkar5

«Այս ամեն ինչը կանխավ արդեն հայտնի էր։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ 2017թ-ին էլեկտրաէներգիայի սակագինը 5 դրամով կիջնի։ Այսինքն` տեսեք ինչ հետաքրքիր հեռահար ծրագրով մարդը ջոկում ա ես էրկրի մուտքն ու ելքը։ Փաստորեն, էտ ժամանակ գալու ա էսպես կոչված ընտրությունները, իբրև թե ընտրությունները , ու դրա համար էլ հերթական անգամ հասարակությանը ապակողմնորոշելու համար հույս են տալիս, որ երազներով ապրեք, որ հոսանքի գինը այդ ժամանակ կիջնի։ Դա ում հասկանալի չի որ»,- ծաղրանքով նշում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով էլեկտրաէներգիան 7 դրամով թանկացնելու մասին։ Իսկ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի համոզմամբ՝ էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված էր։ Նա թվարկում է մի շարք հանգամանքներ, որոնք նրա հավաստմամբ՝ օբյեկտիվորեն կարող էին ազդել էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ «Ատոմակայանը 90 օր չի աշխատել։ Դրա տեղը առել ենք Հրազդանի բշեկի 38 դրամանոց հոսանքը ։ Այդ պարագայում, եթե դու ուզում ես ունենալ անխափան էներգամատակարարում,ապա դու պարտավոր էս լրացուցիչ հզորություն ներգրավվես։ Բացի դրանից դոլար-դրամ փոխարժեքային համակարգը ևս ներգրավված է սակագնի մեջ»,- նշում է Վարդան Այվազյանը։ Վերջինիս հավաստիացնում է, թե ՀԷՑ-ի շռայլությունների վրա ծախսված գումարները որևէ դեպքում չի կարող մտած լինել էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Վարդան Բոստանջյանը ,սակայն , ծաղրանքով նշեց. «Դուրս ա գալիս, որ էս Բիբինը, էս ցանցերը մեզ խաբել են , ավելի էժան տոկ են տվել, մենք էլ պիտի դաժե շնորհակալությունից հայտնենք»։ Վարդան Այվազյանը հակադարձեց. «Բիբինը տոկ տվող չի, Բիբինը առնող -ծախող ա ։ Պարոն Բոստանջյան մի բան ասեմ ձեզ ՝ Բիբինը ընդհանրապես ով ա։ Քո համար ինչ տարբերություն՝ մի հատ ինչ-որ ՍՊԸ-ի ղեկավարի ու Բիբինի միջև։ Դու՝ Բոստանջյան ջան, 100 տարվա «вождь» ես, ալամ աշխարհի գիտությունների թեկնածուն ես, որպես լավագույն տնտեսագետ ինձ բացատրի՝ տնտեսական դաշտում, եթե կարգավորման մասը հանես, քեզ համար ինչ տարբերություն,թե Բիբինը ով ա»։ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Հանրապետությունում ճանճը պտտվում ա, համապատասխան տեղում արդեն հայտնի ա ամեն ինչը, նենց որ հանկարծ չմտածեք какой- нибудь Բիբիններով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահներով իրավիճակը փոխվում ա։ Բոլոր դեպքերում գոյություն ունի ապաշնորհ կառավարում։ Դուք ասում եք, թե նրանց Մայբախների փողը մտցրած չի սակագնի մեջ, բայց ինչի մտցնեն,կարող ա՚՞ էդքան միամիտ են։ Կորուստները ցույց կտան 1% ավել, ուրեմն միլիոն հատ Մայբախ կա արդեն դրա մեջ »։ Էլեկտրաէներգիայի թանկացումից հետո կառավարությունը խոստացավ 105 հազար անապահով ընտանիքների տալ փոխհատուցում։ «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե ինչպես են հաշվարկվելու այդ ընտանիքները և որքան փոխհատուցման մասին է խոսքը՝ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը պատասխանեց. «Համապատասխան նախարարությունները ունեն իրենց սոցիալական ծրագրերի տակ ընկած մարդկանց, հաշվարկներ կանեն.....Էդտեղ արդեն լավություն անելու գործ ա, էնքան շատ խառնվողներ կլինեն»։