A
A
Վտանգավոր նախագիծն ընդունվեց. այն կարող է բերել նոր թանկացումներ
Ընդմիջումից հետո 56 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքի վիճահարույց փոփոխությունները: Մինչ քվեարկությունը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ սա վտանգավոր նախագիծ է, որը կբերի ծառայությունների թանկացման: ԲՀԿ-ն հայտարարեց, որ ձեռնպահ է լինելու, իսկ ՕԵԿ-ը՝ դեմ: Իսկ 61 կողմ, 22 դեմ, 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «ՀայՓոստ»-ի մասնավորեցման հարցը: Այս պահին ԱԺ-ն քննարկում է «Երկրապահի մասին» օրենքի փոփոխությունները, որով կարգավորվելու է երկրապահի կարգավիճակը: