Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան 4,5 մլն եվրո կպահանջի ՖԻՖԱ-ից

Սպորտ
sport-fifa-belgia

Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ից կպահանջի 4,5 մլն եվրո փոխհատուցում, եթե պարզվի, որ Ռուսաստանը 2018 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը ձեռք է բերել կաշառքով: Այդ մասին հայտարարել է բելգիական ֆեդերացիայի նախագահ Ֆրանսուա դե Կեերսմեկերը. «Եթե ապացուցվի կաշառք տալու փաստը, ապա մենք անպայման փոխհատուցում կպահանջենք ՖԻՖԱ-ից»: 2018 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընտրության ժամանակ Բելգիան Հոլանդիայի հետ համատեղ եղել է թեկնածուներից մեկը: Նախընտրական արշավի ժամանակ երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները միասին ծախսել են 9 մլն եվրո, այսինքն, յուրաքանչյուրը 4,5-ական միլիոն: Նշենք, որ Ռուսաստանից եւ Բելգիա/Հոլանդիայի զույգից բացի 2018 թվականի աշխարհի առաջնությունը ընդունելու ցանկություն էին հայտնել նաեւ Անգլիան, Պորտուգալիան ու Իսպանիան համատեղ: