Հայաստանը ներկայացնող Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար
Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Լեւան Բերիանիձեն Բաքվում ընթացող եվրոպական խաղերում կպայքարի բրոնզե մեդալի համար: Այսօր կայացած գերծանր քաշային ըմբիշների մրցումներում նա հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց բելառուսցի Ալեքսեյ Շեմարովին: Լեւան Բերիանիձեն սփոփման մրցաշարի առաջին մրցամարտում հաղթեց գերմանացի Նիկ Մատուհին եւ 3-չդ տեղի համար պայքարելու իրավունք նվաճեց: Նրա մրցակիցը կլինի վրացի ըմբիշ Գենո Պետրիաշվիլին, որը բելառուսցի մարզիկին զիջել է կիսաեզրափակիչ փուլում: Այսօր մրցագորգ մտած մեր մյուս երկու ըմբիշները` Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Մուսա Մուրթազալիեւը, իրենց քաշային կարգերում անհաջող հանդես եկան եւ ժամանակից շուտ դուրս մնացին մեդալների համար պայքարից: Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանը դեռեւս մեկ արծաթե մեդալ է նվաճել: