Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բենզինն ու դիզելային վառելիքը թանկանում են. ԵՏՄ կարգավորումների արդյունքը (տեսանյութ)

Տնտեսություն
fuel

ԱԺ-ն իր արտահերթ նիստում այսօր սկսեց քննարկել «Ակցիզային հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները: Ըստ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի՝ օրինագծով դրույքաչափերը համապատասխանեցնում են ԵՏՄ կարգավորումների հետ եւ արդյունքում չորս անգամ, այսինքն՝ շուրջ տասը տոկոսով ավելացվում է ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքներից միայն օղու ակցիզային հարկերը: Իսկ բենզինի դեպքում, ըստ օրենսդրական փոփոխությունների, ակցիզային հարկը դառնում է 112 հազար դրամ, դիզելային վառելիքը՝ 120 հազար դրամ, գազալցակայաններում սեղմված գազը՝ 8330 դրամ. «2006թ.-ից այս դրույքաչափերն են ու չեն փոփոխվել, թեեւ համաշխարհային շուկայում գների բարձրացում է եղել 40 տոկոսից ավելի: Հիմա փորձում ենք ակցիզային հարկի նվազման միայն մի մասը վերականգնել: Հարկային բեռի ավելացումը կկիրառվի 2016թ հունվարի մեկից»: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, հարց ուղղելով նրան, նկատեց. «Ես սարսափով սպասում էի ձեր հանճարեղ նախարարի մտքի թռիչքին՝ վառելիքի լրացուցիչ հարկման ձեւով: Սա բյուջե լցնելու հնարավորությո՞ւն է: Ամբողջ աշխարհում շարունակվում է գների անկման նաեւ արհեստական իջեցման գործընթացը, իսկ ՀՀ-ում դրանք կամ պահպանվում են անարդարացիորեն, կամ անհասկանալիորեն բարձրանում: Դուք հասկանո՞ւմ եք, որ դա բացարձակապես անընդունելի է»: Վախթանգ Միրումյանը նշեց, որ ընդամենը ինդեքսավորում են տարիների ընթացքում եղած կորուստը, եւ դա գների վրա էական տարբերություն չի ունենալու: Մեկ լիտրի համար ընդամենը 6 դրամ է թանկանալու»: