Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը առաջ անցավ Մագնուս Կառլսենից

Սպորտ
8257427b4d2c17df223bb7331def6dae

Լեւոն Արոնյանը առաջին միավորը վաստակեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի գերխոշոր մրցաշարում:   Այսօր կայացող 2-րդ տուրում մեր ուժեղագույն շախմատիստը սեւերով հանդիպեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Լեւոն Արոնյանը բավական ակտիվ խաղ ցուցադրեց, չնայած որակ կորցրեց, սակայն թագուհու առավելություն ստացավ: Սակայն փոխանակումներից հետո մրցակիցները կրկնեցին քայլերը եւ գրոսմայստերական ոչ-ոքի արեցին:   Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց կես միավոր եւ առաջ անցավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից, որը երկրորդ անգամ անընդմեջ պարտություն կրեց եւ մնաց առանց միավորի:   Վաղը նախատեսված 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի նորվաեգացի Ջոն Լյուդվիգ Համերի հետ, որը համառ պայքար է մղում մեր շախմատիստին առաջին տուրում հաղթած Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ: