Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոերթ Գյումրիում. Բիբինի հետ պատրաստվում են խոսել Բիբինի լեզվով. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
G_8256

Այսօր Գյումրիում «Ո՛չ Թալանին» նախաձեռնող խմբի կողմից տեղի ունեցավ իրազեկման ավտոերթ: Խմբի անդամները մի քանի մեքենաներով շրջեցին քաղաքում՝ գյումրեցիներին կոչ անելով միանալ ամսի 19-ին Գյումրիում հոսանքի թանկացման դեմ ուղղված բողոքի երթին: Նշենք, որ այսօրվա ավտոերթին մասնակցում էին նաեւ ակտիվիստներ Մարալիկից ու Շիրակի մարզի գյուղերից, թեեւ թվով քիչ էին: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ակտիվիստ Արմեն Ներսիսյանը, ավտոերթի նպատակը իրազեկելն է, որպեսզի գյումրեցիները, ինչպես եւ հանրապետության մյուս տեղանքների բնակիչները, միանան միասնական բողոքի ճակատի ձեւավորմանը: https://youtu.be/xnBIZhrxPd4 «Արդեն պարզ է, որ սակագինը թանկացել է, սակագնի թանկացումը ոչ մի տրամաբանություն չունի, ո՛չ տնտեսագիտական, ո՛չ քաղաքագիտական տրամաբանության չի ենթարկվում, հետեւաբար յուրաքանչյուր քաղաքացի դիրքորոշում պետք է արտահայտի՝ ի՞նքն է վճարելու ուրիշի թալանի համար, թե՞ պատրաստ է պայքարելու», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Ներսիսյանը: Ըստ նրա, Ռոբերտ Նազարյանը ու մյուս իշխանավորները ցինիզմի հասնող անտարբերություն են դրսեւորում ժողովրդի խնդիրների նկատմամբ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  այս հասցեով