A
A
Լեւոն Արոնյանը պարտվեց առաջին տուրում
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը անհաջող սկսեց ելույթները նորվեգական Ստավանգերում մեկնարկած շախմատի սուպերմրցաշարում: Այսօր կայացած առաջին տուրում մեր գրոսմայստերը սեւ խաղաքարերով պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Վաղը նախատեսված 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը կրկին սեւերով կհանդիպի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, որն այսօր պարտվել է հոլանդացի Անիշ Գիրիին: