Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնիայի հետ համատեղ կկառուցվի Եղվարդի ջրամբարը

Տնտեսություն
unnamed310

Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում իրականացվում են Եղվարդի ջրամբարի Տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ ծրագիրը: Ծրագրի նպատակն է տնտեսագիտական և տեխնիկական գնահատականներ տալ ու հիմնավորել Եղվարդի ջրամբարի կառուցման նպատակահարմարությունն ու արդյունավետությունը: Սույն թվականի հունիսի 16-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեում կայացավ ՃՄՀԳ/ JICA-ի պատվիրակության և ծրագիրն իրականացնող «Սանյու» խորհրդատվական թիմի ներկայացուցիչների հանդիպումը կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնելու «Գյուղատնտեսության և ոռոգման ոլորտների վերաբերյալ հավաքագրման հետազոտության» վերջնական հաշվետվությունը: Կողմերը նշեցին, որ ապագա ջրամբարի կառուցումը կարևորվում է մի քանի առումներով. - վարարումների և տեղումների շնորհիվ տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում, - ոռոգվող հողատարածքների ավելացում շուրջ 3000 հա-ով, - Սևանա լճից վերցվող ջրի տնտեսում տարեկան 50 մլն խ/մ-ով, - պոմպային/ մեխանիկական ոռոգման ծախսերի կրճատում, ջրամբարի սպասարկման տարածքում անցում ինքնահոս ոռոգման, - ջրի տեղափոխման արդյունավետության բարձրացում 50 %-ով: Հանդիպման առանցքային հարցերը կապված էին ապագա ջրամբարի ծավալի, ջրային հաշվեկշիռի հաշվարկի, ջրամբարի կառուցման եղանակների, ջրամբարի տեխնիկատնտեսական գնահատման ծրագրի բնապահպանական փորձաքննության (ՇՄԱԳ) ներկայացման հետ: Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ներկայացնելով հանրապետությունում ոռոգման ջրի պաշարների կուտակման արդի իրավիճակը, համեմատություն կատարելով հարևան երկրների հնարավորությունների հետ՝ շեշտեց, որ ջրամբարաշինությունն այսօր հանրապետությունում ջրային ոլորտի գերակա ուղղություններից է, որն ամրագրված է ռազմավարական հեռահար ծրագրերով: ՃՄՀԳ–ի գլխավոր գրասենյակի Միջին Ասիայի և Կովկասյան երկրների վարչության պատասխանատու տիկին Վակուի Ակիկոն, ներկայացնելով իրենց կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, խնդրեց քննարկել ջրամբարի ծավալի, այն լցնելու աղբյուրների, հավանական ռիսկերի ու հետագա զարգացումների/ընդլայնումների հետ կապված հարցերը: Քննարկելով բարձրացված հարցերը՝ կողմերը հրավիրեցին շահգրգիռ կողմերի «Մեկնարկային ժողով», որին հրավիրված էին շահագրգիռ այլ նախարարությունների, ոռոգման ԾԻԳ-ի ներկայացուցիչներ: «Մեկնարկային ժողովի» ընթացքում ՃՄՀԳ-ի և «Սանյու» խորհրդատվական թիմի ներկայցուցիչները ներկայացրեցին կատարված աշխատանքները, կազմեցին ապագա գործողությունների «ճանապարհային քարտեզը», ճշգրտեցին կողմերի իրավասություններն ու պարտականությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համատեղ աշխատանքների շուրջ: