Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷՑ-ում տեղի ունեցածի առթիվ պետք է հարուցվի քրգործ. Տ. Ուրիխանյանի գրասենյակ

Քաղաքականություն
2b920a92d762add35fe94c077790f2ec

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը տեղեկացնում է, որ  Տ. Ուրիխանյանը «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ում տեղի ունեցած գողության ու չարաշահումների վերաբերյալ տարածված տեղեկությունների առթիվ պաշտոնական հարցում էր ուղղել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանին՝ պահանջելով ստանալ «ՀԷՑ»-ից մի շարք կոնկրետ տվյալներ, որոնց հրապարակումը կապացուցեր գողության և չարաշահումների հանգամանքը: Այսօր ստացվել է նախարարի պատասխանը, որում ասվում է, որ «պահանջված տվյալները հանդիսանում են առևտրային գաղտնիք»: Սույնով հերթական անգամ արձանագրում ենք, որ նախարարի հրաժարականը պարզ տրամաբանության պահանջ է, իսկ «ՀԷՑ»-ում տեղի ունեցածի առթիվ պետք է հարուցվի քրեական գործ. հայտնում է գրասենյակը։