Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«LOT լեհական ավիաուղիները» դադարեցնում է չվերթները Երեւանից

Կարևոր լուրեր Հասարակություն
209c0e682b33055c1a6ee20add1f2ef7

Հուլիսի 1-ից «Պոլ Էյրտուր»-ը, որը «LOT լեհական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչն է Հայաստանում՝ Երեւանից չվերթներ չի իրականացնի։ Դադարը կլինի մինչեւ 2016 թվականի հունվարի 2-ը։ Թե որն է դադարի պատճառը՝ ընկերությունում տեղյակ չեն։ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում գրասենյակից հայտնեցին միայն, որ համակարգում տոմսերը տրվում են հունվարի 2-ից, որոնք ենթակա են վաճառքի։ Արդեն վաճառված տոմսերի հարցը կարգավորելու համար «Պոլ Էյրտուր» ընկերությունը իր ուղեւորներին առաջարկել է մի քանի տարբերակ՝ վերադարձնել ավիատոմսը, թռիչքը տեղափոխել «Ավստրիական ավիաուղիներ» եւ թռչել Թբիլիսիի օդանավակայանից։ Ի դեպ, ընկերությունում տեղեկացրեցին, որ սա թռիչքների ժամանակավոր դադարեցման առաջին դեպքը չէ։