A
A
Երեւանում հայտնաբերվել է ՌԴ-ի կողմից հետախուզվող կին
Հունիսի 11-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 10 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ադելինա Մ.-ին, որը հունիսի 6-ից ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցի միջշրջանային ոստիկանության կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծելու մեղադրանքով: