Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղաղապահները ապրանք են փոխանակում՝ սեռական ծառայությունների դիմաց. զեկույց

Քաղաքականություն
MAK

ՄԱԿ Խաղաղապահ զորքերը կանոնավոր կերպով ապրանքներ են փոխանակում՝ սեռական ծառայությունների դիմաց։ Այս մասին նշված է ՄԱԿ Ներքին վերահսկողության ծառայության զեկույցում, որը թեև չի հրապարակվել, սակայն հայտնվել է որոշ լրատվամիջոցների, այդ թվում՝ Reuters-ի և Тhe Telegraph-ի տրամադրության տակ: Ըստ այդմ՝ Լիբերիայում ու Հաիթիում ծայրահեղ աղքատ ու սոված հարյուրավոր կանայք սեռական ծառայություններ են մատուցել խաղաղապահներին։ Դրա դիմաց կանայք ստացել են գումար, հագուստ, բջջային հեռախոսներ և այլ իրեր։ Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, վերոնշյալ վայրերում անցկացված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ անցյալ տարի գրանցվել է իրերը սեքս-ծառայություններով փոխանակելու 51 դեպք։ Մինչդեռ 2008-2013 թվականների ընթացքում նմանատիպ 480 բողոք է հնչեցվել։ Զեկույցի համաձայն՝ 2008-2013 թվականներին արձանագրվել է 480 նման դեպք։ Դրանց 1/3-ը տեղի է ունեցել անչափահասների հետ։ ՄԱԿ-ի դեպարտամենտը չի հերքում, որ անհանգստացած է խաղաղարարների նման արարքներից, սակայն ընդգծում է, որ վերջին 10 տարում խաղաղապահների թիվն ավելացել է, իսկ սեքսուալ շահագործման մեղադրանքների թիվը՝ նվազել։ Ներկայում աշխարհի տարբեր երկրներում առաքելություն է իրականացնում ՄԱԿ-ի 125 հազար խաղաղապահ։